կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 21:55
Քաղաքական

Թուրքիայի համար դատապարտելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամ. Շավարշ Քոչարյան

Թուրքիայի համար դատապարտելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամ. Շավարշ Քոչարյան

Այսօր Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» ծրագրին տված հարցազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով զարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը, ասել է.

«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլեւ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները:

Մյուս կողմից, Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է: Ստացվում է՝ Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամբ, ինչը որեւէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է»: