Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 1,1 մլրդ դրամ է հատկացվել իրենց նախարարությանը: Ըստ նրա՝ Հայրենիք-Սփյուռք համագործակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար 711 մլն դրամ ունեին, որը բավական սահմանափակ է: Հատկացված գումարից 62 մլն-ը խնայել են, իսկ հիմնական գումարներն ուղղվել են հայապահպանությանը Սփյուռքում, Սփյուռքի ներուժի օգտագործմանը, ճանաչողական հայրենիքի հետ կապերի սերտացմանը և այլն:
Նախարարի խոսքով՝ 12 խոշոր ծրագրեր են իրականացրել՝ ամառային դպրոց, Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչների կրթության կազմակերպում, «Իմ Հայաստան» փառատոնն է անցկացվել, 55 հազար դասագիրք է ՀՀ-ից ուղարկվել:
Հակոբյանն անդրադարձավ նաև սիրիահայերի խնդիրներին և նշեց, որ շուրջ 22 000 հայ է Հայաստան եկել, որոնց համար կրթությունը, առողջապահական ծախսերն անվճար են: «2000 սիրահայ երեխա սովորում է դպրոցում, նրանք արագ ինտեգրվում են: Ունենք 500 ուսանող, որոնց վարձավճարները «Գյուլբենկյան« հիմնադրամի հետ հոգում է պետությունը»,- ասաց նա և նշեց, որ կենտրոն է գործում, որտեղ սիրիահայերին ուսուցանվում է մեր օրենսդրությունը, նրանց օգնում են, որ բիզնես ծրագրեր գրեն, որոնք կիրառելի կլինեն:
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց նախարարից, թե ինչ քայլեր են արվում դրսի հայերի՝ գոնե մեկ այցը Հայաստան կազմակերպելու համար։ Պատգամավորը նշեց, որ հարցը տալիս է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Սփյուռքի հայերը ուծացման խնդրի առջև են կանգնած։
Ի պատասխան Հակոբյանը նշեց, որ իրենք մի շարք միջոցառումներ են իրականացնում՝ Սփյուռքի հայերին Հայաստան բերելու։ «Չպետք է լինի հայ, որը Հայաստան չայցելի։ Մենք անգամ նոր ծրագիր ունենք, ասում ենք՝ երեք տարին մեկ հանգստացեք Հայաստանում, դուք կհանգստանաք, մենք կհարստանանք»,- ասաց նախարարը։