կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-14 09:47
Քաղաքական

ՊԵԿ-ում «սարի պես» ղեկավարներն այսօր ոչինչ չորոշող բաժնի պետեր են. «Հրապարակ»

ՊԵԿ-ում «սարի պես» ղեկավարներն այսօր ոչինչ չորոշող բաժնի պետեր են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։

Համապատասխանաբար, ՊԵԿ համակարգում մինչ օրս որպես անկախ պետություններ գործող այդ տեսչությունների «սարի պես» ղեկավարներն այսօր դարձել են ոչինչ չորոշող բաժնի պետեր։ Նոր վարչության պետ է նշանակվել վերջին ամիսներին իր աշխատանքով ՊԵԿ ղեկավարին գոհացրած Կենտրոնի տեսչության պետ Դավիթ Դավթյանը։ Նրա փոխարեն Կենտրոնի արդեն իսկ բաժնի պետ է նշանակվել նախկինում Մաշտոցի հարկային տեսչության պետ Հրայր Կարապետյանը։ Նորաստեղծ վարչության պետի տեղակալ էլ Վ․ Հարությունյանը նշանակել է Արաբկիրի հարկային տեսչության պետ Վախթանգ Սիսակյանին։

Նորքի հարկային տեսչության պետ Արման Բաղդասարյանն էլ այս փոփոխություններից հետո, ըստ էության, պաշտոնի իջեցումից խուսափելով՝ հրաժարականի դիմում է գրել ու ազատվել աշխատանքից։ Նա համակարգում հին պետերից վերջինն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: