|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ–ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն և խոշոր հարկ վճարողների տեսչություն։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն։ Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, և այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»։ Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր։ Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ։ Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։