|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններ։ Նախարարը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել թողունակությանը, հիվանդների բուժման ընթացքին, առկա հնարավորություններին և խնդիրներին։
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերջին շրջանում նորոգվել են ընդունարանը, դեղատունը, հնարավորություններ են ստեղծվել ավազային թերապիայի, խմբակային և անհատական խորհրդատվության, արտթերապիայի համար։
Նախարարը հանձնարարել է մշակել և ներկայացնել կենտրոնի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։
«Նորք» հոգեբուժական կենտրոնում ևս Լևոն Ալթունյանին ներկայացվել են սեփական միջոցներով իրականացված նորոգումները, մանկական ամբուլատոր ծառայության կազմակերպման պայմանները, ինչպես նաև ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի հնարավորությունները։
Նշենք, որ նախարարության կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը վերջին 2-3 ամիսներին ուսումնասիրություններ է կատարում հոգեբուժության ոլորտի բարփոխման քայլերի հստակեցման նպատակով։ Այցի արդյունքները կքննարկվեն Երևանի երեք հոգեբուժարանի օպտիմալացման ենթատեքստում։