կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-05-30 14:10
Հասարակություն

Դի են հայտնաբերել

Դի են հայտնաբերել

Մայիսի 30-ին, ժամը 12։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1959 թ. ծնված Գ. Բ.-ի դին։

Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։