կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 11:05
Քաղաքական

Պատրաստ եմ. Կարեն Կարապետյանը՝ 2018թ.-ին վարչապետ մնալու մասին

Պատրաստ եմ. Կարեն Կարապետյանը՝ 2018թ.-ին վարչապետ մնալու մասին

Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս այցելել էր Հայաստան եւ հանդիպել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Էլիզա Վասը Մեդիամաքսին է տրամադրել ՀՀ կառավարության ղեկավարի հետ իր զրույցն ամբողջությամբ հրապարակելու բացառիկ իրավունքը։ 
- Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը վարչապետի պաշտոնում։ 

- Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան։ Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա եւ ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի եւ ներդրողների համար։ 

- Ընտրություններից առաջ Դուք խոսում էիք 3 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների մասին։ Որտեղի՞ց եք գտնելու այդ գումարը։  

- Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են։ Մասնավորապես, հայտարարել ենք, որ մոտակա տարիներին նախատեսում ենք 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։ Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։ 

Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզանից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ։ 

...

- Անցյալում Դուք Գազպրոմի մենեջեր էիք ։ Դուք կարո՞ղ եք Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ ընդունել։ 

- Աշխատելով Գազպրոմում, ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել եւ ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին։ Հակառակը՝ այն կարող է օգնել լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում։ 

- Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար։ 

- Պատրաստ եմ։ 

- Դուք ցանկանում ե՞ք դա։ 

- Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն։ 

- Ինչպիսին եք տեսնում Հայաստանը 5 տարի անց, ի՞նչը պետք է փոխվի։ 

- Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության եւ էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները։ 

Մանրամասն` սկզբնաղբյուրում