Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարի ՀՀ-ում ևս 480 համայնք կմիավորվի. այսօր լրագրղներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները:
Նրա խոսքով՝ համայնքների միավորումն առաջ է բերել որոշակի լուրջ փոփոխություններ: Միավորված համայնքի կազմի մեջ մտնող բոլոր գյուղական համայնքներում այս կամ այն բարեփոխումն էկատարվել:
«Խոշորացված համայնքներին գյուղատնտեսական տեխնիկաներ են տրամադրվել, համայնքներում սկսվել է փողոցների լուսավորության գործընթաց, աշխատանքի են ընդունվել փականագործներ, անասնաբույժներ, ջրային տնտեսության մասնագետներ, ովքեր ծառայություններ են մատուցում գյուղի բնակիչներին»,- ասաց նախարարը` նշելով, որ հաջորդ տարի համայնքների խոշորացման գործընթացը կավարտվի:
Օրինակ բերելով Շիրակի մարզի խոշորացված համայնքներից Սարապատը` Լոքյանը նշեց, որ վեց ամսվա ընթացքում այդ համայնքը կարողացել է որոշակի ֆինանսական ռեսուրսներ առանձնացնել, ինչի արդյունքում ձեռք է բերել վառելանյութ, տեխնիկա և պատրաստվում է բարեկարգել միջհամայնքային բոլոր ճանապարհները:
«Ի դեպ, այս համայնքն ընդունել է մի հետաքրքիր որոշում` շուրջ 6 մլն դրամ իր բյուջեից հատկացրել է բարձրորակ սերմեր գնելուն, որոնք տրամադրել իր համայնքի բնակիչներին, որպեսզի աշնանը կարողանան բերք ստանալ և գյուղի բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովել»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ համայնքների խոշորացման հայաստանյան փորձը Եվրամիությունում ճանաչվել է լավագույններից մեկը՝ համեմատվելով Խորվաթիայի, Մակեդոնիայի, Վրաստանի, Մերձբալթյան երկրների փորձի հետ:
Անդրադառնալով համայնքների կողմից առաջարկված տնտեսական զարգացման ծրագրերին` Լոքյանը հայտնեց, որ, հավանաբար, մինչև տարեվերջ 50-ից ավելի ֆինանսավորման ծրագրեր կլինեն, որոնք համայնքներում աշխատատեղեր կապահովեն:
Նախարարի խոսքով՝ ֆինանսավորվելու են Ապագա գյուղում գյուղատնտեսական տեխնիկայի պարկ ստեղծելու ծրագիրը, Վայոց ձորի Գետափ գյուղում տուրիստական կենտրոնի և հյուրանոցային համալիրի օժանդակության ծրագիրը, Արտենի համայնքում չրերի արտադրության և այլ ծրագրեր: Ըստ նրա`՝ գլոբալ փոփոխությունների է ենթարկվել համայնքային բյուջեների կառավարումը, ինչի արդյունքն արդեն ակնհայտ է` համայնքների սեփական եկամուտներն ավելացել են 1.7 միլիարդ դրամով: