կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 14:18
Իրավական

Վերաքննիչ դատարանը մերժել է գաղտնալսման առթիվ հարուցված գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է գաղտնալսման առթիվ հարուցված գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննեց ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը: 

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի, մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված բողոքը»: