Երեկ Լիբանանում թուրքական արտադրանքի դեմ հերթական խաղաղ ցույցն է տեղի ունեցել:
Ըստ «Ազդակ»-ի՝ ՀՅԴ երիտասարդները ցուցահանդեսի մասնակցող թուրքական ընկերությունների դեմ ցույց են կազմակերպել «Պիել»-ում՝ ներկաներին թուրքական արտադրանքի դեմ թռուցիներ բաժանելով:
Երիտասարդները թռուցիկներում նշել են, որ Թուրքիայի պետական քաղաքականությունն ունի երկու երես՝ ռազմական և տնտեսական, որը նպատակ ունի տկարացնել տարածաշրջանի պետություններին, ոչնչացնել քաղաքակրթությունը, ցեղասպանություն իրականացնել և ժողովուրդների բարիքները գրավել:
Երիտասարդները կոչ են արել Լիբանանի քաղաքացիներին` մերժել թուրքական արտադրանքը՝ փոխարենը քաջալերելով լիբանանյանը: