Փոխարժեքներ
12 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։
Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց:
Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
- Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։
- Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։
- Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները շարունակելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին