|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին: