Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում @wargonzo-ի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի գեներալները բանակի ղեկավարումից թուրքերի կողմից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում են ապստամբություն սկսել նախարարության ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատում իրենց մարդկանց իրականում ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները և արմատական սուննի թևի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները. հայտնում է WarGonzo–ն։
«Ալիևը նույնպես կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա: Այժմ նրա շրջապատում բռնկվել է ներկլանային հակամարտություն: Ալիևի կնոջ՝ Փաշաևների տոհմը, նրանից պահանջում է ամբողջապես անցնել Անկարայի արտաքին վերահսկողության տակ: Ավելին՝ դա պահանջում է անել հենց հիմա: Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ ձևացնելով երկխոսություն Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական-սկանդալային խզումից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված կլինի «պառկել» Էրդողանի տակ: Մի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարը հայտնվել է բազմավեկտոր իրավիճակում»,– գրում է ռուսական լրատվամիջոցը։