|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հանրության շրջանում Հաց բերող անունը ստացած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ընտրություններին մասնակցող որոշ ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի:
Yerkir.am-ը դիմեց ՀՅ Դաշնակցության շտաբին՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՅԴ-ն քարոզարշավ անելու է: Շտաբի լրատվականից հայտնեցին. «Այսօր նախատեսված են հանդիպումներ Սիսիանում, Վայքում, Աշոցքում եւ Արթիկում: Վերստին ցավակցելով Արթուր Սարգսյանի հարազատներին, նրան ճանաչողներին եւ հարգելով Արթուր Սարգսյանի գործը` միաժամանակ չենք կարող չհարգել նաեւ հեռավոր շրջանների բնակիչների հետ վաղուց ձեռք բերված պայմանավորվածությունը: Հարկ ենք համարում ընդգծել, որ այսօր քարոզարշավում նախատեսված բոլոր համերգային ծրագրերը հանվել են»: