Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հանրապետության տարածքում`
Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: