|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:
Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրեցին, որ սկզբում հիվանդանոց է տեղափոխել 8 երեխա: «Երեքին ուղղակի հետազոտեցինք ու հոսպիտալացնելու կարիք չկար, իսկ մյուս հինգին տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք: Այժմ երկու աշակերտի վիճակն արդեն լավ է` այսօր դուրս կգրվեն, իսկ երեքը դեռ վերակենդանացման բաժանմունքում են: Աշակերտների մոտ գլխապտույտ ու սրտխառնոց էր` թունավորմանը բնորոշ ախտանիշներ: Նրանց վիճակը բավարարին մոտ է»,- ասացին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական տվյալների, երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը գազից թունավորումն է: