Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Քենիայի կառավարությունը երաշտի կապակցությամբ ազգային աղետ է հայտարարել և պարենային օգնության համար դիմել համաշխարհային հասարակայնությանը, հայտնում է ТАСС-ը:
«Մենք հորդորում ենք միջազգային գործընկերներին՝ աջակցել իրադրությունը կարգավորելու կառավարության ջանքերին», - ասված է նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ: Կարմիր խաչի գնահատումներով՝ պարենային օգնության կարիք ունի մոտ 2,7 մլն մարդ:
Քենիատան չի ասել, թե որքան գումար Է անհրաժեշտ: Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունն արդեն հատկացրել է 70 մլն դոլար: Օգնություն է պահանջվում երկրի արևելաաֆրիկյան երկրի 47 տարածաշրջաններից 23-ին:
«Կառավարությունը մտադիր է ավելացնել օգնությունը՝ տրամադրելով կրկնակի ավելի սննդամթերք և կանխիկ վճարումներ», - ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել է, որ իրեն 22 մլն դոլար չի բավականացնում առաջիկա ինն ամիսներին աջակցություն ցուցաբերելու համար, ներառյալ դպրոցական սննդի տրամադրումը 428 հազար աշակերտների: