կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 12:31
Տնտեսական

Վրաստանում դժգոհ են «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագրից

Վրաստանում դժգոհ են «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագրից

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը մտադիր է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին կանչել խորհրդարան՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքած պայմանագրի վերաբերյալ պարզաբանումներ տալու: Այս տարվանից ռուսական ընկերությունը Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման համար վճարելու է ոչ թե Հայաստան մատակարարվող վառելիքի ծավալի 10 տոկոսով, ինչպես առաջ, այլ` գումարով: Կնքված պայմանագիրն ընդդիմությունը որպես դավաճանություն է որակել և պատրաստ է բողոքի հանրային ակցիաներ անցկացնել. գրում է Независимая газета-ն:

Նշվում է, որ «Գազպրոմ»-ը վաղուց էր փորձում փոխել Թբիլիսիի հետ համաձայնագիրը: Նախարարի խոսքերով` Հայաստան գազի տարանցման վճարը լինելու է Եվրոպայում ամենաթանկը: «Այլ ելք մենք պարզապես չունեինք»,- հայտարարել էր Կալաձեն Վրաստան վերադառնալուց հետո:

Տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին ИГ-ի հետ զրույցում նշում է, որ ընդդիմության մեղադրանքները հարկավոր է դիտարկել որպես զուտ քաղաքական հայտարարություններ:

Թերթի ենթադրությանը, թե կարո՞ղ էր համաձայնագրի կնքման պատճառ դառնալ Երևանի հետ հարաբերությունները չփչացնելու` Թբիլիսիի ցանկությունը կամ առանց ոչնչի մնալու վտանգը, քանի որ «Գազպրոմ»-ը կարող էր Հայաստանի համար գազի անհրաժեշտ քանակը գնել Իրանից, Խուխաշվիլին նշել է, որ իրանական գազով Հայաստանը տեխնիկապես անհնար է ապահովել: