|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կանադայի` շահերի և էթիկայի հակամարտության հարցերի լիազոր Մերի Դոուսոնը հետաքննություն է սկսել երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյի դեմ: Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` հետաքննության պատճառ են դարձել տեղեկություններն այն մասին, որ ամանորյա արձակուրդների ժամանակ Տրյուդոն և նրա ընտանիքի անդամներն օգտվել են իսմայիլականների հոգևոր համայնքի առաջնորդ Կարիմ Աղա Խան IV արքայազնի անհատական ուղղաթիռից:
Այս ուղղաթիռով ընտանիքը Բահամյան Կղզիների մայրաքաղաք Նասաուից հասել է արքայազնին պատկանող կղզի, որը գտնվում է Կարիբյան ծովում, որտեղ և անցկացրել է արձակուրդը:
Նշվում է, որ ուղևորության ժամանակ վարչապետին ուղեկցել է նաև իշխող Լիբերալ կուսակցության մի քանի անդամ: Կարիմ Աղա Խան IV արքայազնը Տրյուդո ընտանիքի հին ընկերն է:
Հեռուստաալիքը մանրամասնել է, որ Տրյուդոն, հավանաբար, խախտել է դաշնային էթիկայի կոդեքսի մի շարք դրույթներ: Մասնավորապես, պետական ծառայողներին արգելվում է տեղափոխվելու նպատակով օգտվել անհատական օդատրանսպորտային միջոցներից:
Ներկա պահին աշխատանքային գործուղումով երկրով ճանապարհորդող Տրյուդոն հայտնել է, որ պատրաստ է պատասխանել Դոուսոնի բոլոր հարցերին:
Շահերի և էթիկայի հակամարտության հարցերի լիազորը կանադական խորհրդարանի անկախ պաշտոնյա է, որը հետևում է խորհրդարանի անդամ հանդիսացող պաշտոնյաների հասարակական պարտավորությունների և անհատական շահերի հակամարտությունների կանխարգելմանը: