| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողներին ասաց, որ միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության մեջ տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման դրսևորումներ, այլ ռիսկերի հնարավորինս նվազեցմանն ուղղված քայլեր: Քաղաքագետի խոսքով՝ հակամարտության կողմերը խնդրի կարգավորման վերաբերյալ չափազանց տարբեր կարծիքներ ունեն, և թերևս սա է պատճառը, որ հնարավոր չէ նրանց համար ընդհանուր լուծում գտնել:
Իսկանդարյանը նշեց, որ այս պահի դրությամբ ևս լուրջ փոփոխություններ կարգավորման գործընթացում տեղի չեն ունենում: «Սահմանին մոնտիտորինգ իրականացնելու փորձերը նույնպես չեն իրականանում»,- ասաց նա՝ հավելելով. «Վերջին տարիներին Ադրբեջանն ինտենսիվորեն ավելացնում է լարվածությունը և ռազմական գործողությունների կիրառումը»: Իսկանդարյանի խոսքով՝ կրակելը պետք է ադրբեջանցիներին նաև սեփական հանրությանը համոզելու համար,  որ իրենք հաղթող են:
 
 Անդրադառնալով դեկտեմբերի 29-ին Չինարիում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային և սահմանին լարվածության ստեղծման վերաբերյալ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը` Իսկանդարյանը նշեց, որ Բորդյուժան հիշեցնում էր, որ Ադրբեջանը չի կատարում ապրիլից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հույս ունենալ, որ Ադրբեջանը կկատարի պայմանավորվածությունները, անիրատեսական էր»,- ասաց նա: 
Իսկանդարյանն անդրադարձավ նաև Բորդյուժայի հայտարարությունում կիրառված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությանը՝ նշելով, որ դրա հետ կապված լուրջ հույսեր պետք չէ կապել: «ՀԱՊԿ-ը մի կառույց է, որի անդամներն ունեն իրենց առանձին շահերը: Նրա ֆունկցիան չէ ճանաչել երկրի անկախությունը»,- նշեց քաղաքագետը: