|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Հարցերից մեկը վերաբերում էր նոր կառավարության առաջին փակ նիստին: Դավիթ Հարությունյանը այն չհամարեց հետքայլ, քանի որ այստեղ կարևոր է վերջնական արդյունքը:
«Վարչապետը որդեգրել է մի քաղաքականություն` նվազագույնի հասցնել վերջին պահին կատարվող օրակարգի փոփոխությունները, այսինքն միմիայն ծայրահեղ դեպքում կարող են օրակարգում փոփոխություններ արվել: Դա արվում է նրա համար, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ հարցեր են քննարկվել կառավարության նիստում: Ունեցել ենք այսօր փոքր օրակարգ»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով, թեև վերջնական ճշտված չէ, սակայն ամենայն հավանականությամբ, ժամը 5-ին կանցկացվեն կառավարության նիստերը: