Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Մի քանի բաժակ:
-Քանի՞բաժակից եք հարբում:
-Խմում եմ այնքան, որ խմիչքն ինձ չխմի:
-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
- Վարունգի տնական թթուն:
-Ամենաուրախ, ամենահիշվողՆոր տարին:
-1993 թ.-ը, երբ առաջնեկ որդիս 6 ամսական էր, և Նոր Տարին նշեցինք միասին:
-Իսկ ամենատխուրը:
-1989 թ.-ը, որը հաջորդեց 1988թ. աղետալի երկրաշարժին:
-Ամանորյա ամենաթանկ նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Ինձ համար ամանորյա ամենաթանկ նվերն իմ օջախ այցելող մարդիկ են, և ինձ համար ամնենակարևորն ու ամենաթանկը մարդկային վերաբերմունքն է, որն ամեն արժեք պարունակում է: Զարմանալի է, բայց փաստ, որ մարդ բառը հակառակ ընթերցելիս ստացվում է դրամ:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Իմ երեք զավակները:
-Տոնը ստացված է, երբ...
- Երբ ընտանիքիս բոլոր անդամները և հարազատներս կողքիս են:
-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
-Առանց լեզվի և պոչի:
-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձյունանուշը:
-Չեմ հիշում մի դեպք, որ ես տպավորված լինեմ Ձյունանուշով կամ Ձմեռ պապով:
-Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես …
-Ասլանը առանց Ղափլանի:
-Ձմեռ պապ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:
-Ոչ:
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
-Այնքանով, որքանով:
-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝Նոր տարվա սեղանից:
-Մեր տանն արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր չկան:
-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:
-Սեղանը ղեկավարելը:
-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը
-Ես մարդկանց մտքերը չեմ կարող կարդալ, հաշվողը թող քաշվի, չհաշվողը թող ուտի, խմի:
-Միջինը քանի՞բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
-Երբեք չեմ հաշվել, քանի տուն այցելում եմ, այնքան էլ տանում եմ:
-Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞անգամ եք ուրիշին նվեր տարել:
-Նվերը չեն նվիրում:
. Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
-Սովորական:
-Ոչխարից (այս տարի այդ կենդանակերպ տարին է) ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Մարդկանցից ունեցած ակնկալիքները շա՞տ կատարվեց, որ հիմա էլ ոչխարից բան ակնկալենք:
Նամակ Ձմեռ պապին
«Խեղճ Ձմեռ պապն էս ոչխարի տարում ինչ պիտի կարողանա անի, որ մի հատ էլ ես իմ նամակով ծանրաբեռնեմ»: