|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կառավարության ոլորտային նախարարությունների կատարած աշխատանքի մասին զեկույցների ժամանակ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե Հայաստան ժամանած 20-22 հազար սիրիահայերը մասնակցո՞ւմ են նախարարության ծրագրերին։ Նախարարի պաշտոնակատարը միայն արձանագրեց. «Այդ հարցին ես հիմա չեմ կարող պատասխան տալ, քանի որ մեր նախարարությունը փոփոխությունների մեջ է, և դա արդեն պիտի քննարկվի հանձնակատարի գրասենյակի հետ»:
Տեր-Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանձնակատարի գրասենյակը չի ունենալու ծրագրեր իրականացնելու գործառույթ, հետևաբար` դեռ պետք է լինելու գտնել նախարարություն, որը կկարողանա իրականացնել այդ ծրագրերը: