|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ օրինագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:
Բուռն քննադատական ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ելույթը հարուցեց ՀՀԿ տիկնանց՝ Շուշան Պետրոսյանի, Մարգարիտ Եսայանի ու Ռուզաննա Մուրադյանի զայրույթը: Նրանք տեղից ամոթանք էին տալիս Զարուհի Փոստանջյանին:
Փոստանջյանի ելույթը ազդել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վրա, ով միայն գլուխն էր տարուբերում ելույթի ժամանակ՝ անհամաձայնություն հայտնելով:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը շտապեց հանգստացնել կանանց: «Հարգելի' տիկնայք հայոց խորհրդարանի, հանգստացեք, խնդրում եմ: Սա այն դեպքն է, երբ ասում են. «Ախ Զառա', Զառա', քեզ խոսք տալը շառ ա»,- սրամտեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զայրացած հեռացավ դահլիճից` ասելով. «Բա որ ասում էի՝ բժիշկ պետք է պահել»:
Զարուհի Փոստանջյանից ելույթից հետո ամբիոնին մոտեցավ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: «Էս էլ ձեր գենդերը, տեսնում ենք` ինչի է հանգեցնում»,- ասաց նա: