Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որակը ինչպես տեխնիկապես և իրավաբանորեն սահմանված, այնպես էլ բարոյական ձևակերպում է. այսօր լրագրողներին ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` միաժամանակ շնորհավորելով Որակի համաշխարհային օրը:
Նրա խոսքով՝ համեմատած անցած 10-15 տարիների հետ, Հայաստանում ներկայումս սննդամթերքի արտադրության բնագավառում շատ մեծ առաջընթաց կա` որակական, անվտանգության, ընտրության, սպասարկման առումներով:
«Բայց խնդիրները շատ են»,- հավելեց Պողոսյանը` օրինակ բերելով սննդի պետական ծառայությանն անձամբ իր ներկայացրած 15 նմուշ զովացուցիչ ջրերը, որոնցից 11-ը փաստաթղթային արձանագրությամբ ճանաչվել են օրգանիզմի և օգտագործման համար ոչ պիտանի::
«Անցել է 3-ից ավելի ամիս, և ես չունեմ պատասխան, թե ի՞նչ եղավ այդ արտադրողների ճակատագիրը: Մինչև ե՞րբ պետք է մեր երեխաները խմեն այդ ոչ պիտանի զովացուցիչ ջուրը»,- նշեց նա:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հայտնեց, որ հուլիսի 14-ին կազմակերպել էին քննարկում, որին մասնակցում էին արտադրողները: Նրանց ներկայացվել են այն խախտումները, որոնք կան նրանց արտադրանքում, և տրվել են հստակ հանձնարարականներ` սեղմ ժամկետներում վերացնել դրանք: «Օգոստոսից մինչ այսօր արտադրողների հետ անցկացրել ենք հսկայական աշխատանք, և նրանք վերացրին իրենց արտադրանքում առկա բոլոր թերությունները»,- Պողոսյանի բարձրացրած խնդրին անդրադառնալով` ասաց նա:
Դանիելյանը հավելեց, որ տվյալ ոլորտում կան խնդիրներ, բայց չկա մի երկիր, որտեղ սննդամթերքի անվտանգության բնագավառում խնդիրներ չլինեն, սա այն բնագավառն է որտեղ ամենօրյա հսկողություն է պահանջվում: