|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Համաշխարհային բանկը հայտարարում է, որ աշխարհում սննդամթերքի բարձր գները վտանգավոր իրադրություն են ստեղծում զարգացող երկրներում, որտեղ սուր է դրված սովի եւ խմելու ջրի անբավարարության հարցը:
Թեեւ փերտվարից գները որոշ չափով իջել են, սակայն, միեւնույն է, միջինում դրանք 30 տոկոսով բարձր են, քան անցյալ տարի. ըստ BBC-ի` ասվում է բանկի զեկույցում: Որոշ սննդատեսակների գներն աճել են ավելի քան 50 տոկոսով, օրինակ` եգիպտացորենը թանկացել է 84 տոկոսով, ցորենը` 55:
Համաշխարհային բանկին անհանգստացնում են նաեւ սննդամթերքի պաշարների ոչ մեծ ծավալները: Այդ հանգամանքը, բանկի փորձագետների կարծիքով, անկայուն իրավիճակ է ստեղծում շուկայում եւ խթանում գների աճը: