|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Բաղլար թաղամասում հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունն իրականացվել է ոստիկանական շտաբի շենքի մոտակայքում, որի հետևանքով վնասվել են տարածքում գտնվող շենքերը: Նախնական տեղեկությունների համաձայն` կա 1 զոհ և ավելի քան 30 վիրավոր:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն է, որը կազմակերպել է Թուրքիայում ահաբեկչական համարվող` Քուրդիստանի բանվորական կուսակցությունը՝ օգտագործելով պայթուցիկով բեռնված մեքենա:
Հավելյալ նշենք, որ օրեր առաջ իշխանությունների հրամանով ձերբակալվել էր Դիարբեքիրի քաղաքապետը: