|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Գագիկ Ծառուկյանի որոշումը նրա որոշումն է: «Իսկ մեր ձայները մերն են, ինչը պայմանավորված է այն աշխատանքի հետ, որ մենք կատարում ենք: Իհարկե, ընտրապայքար մշտապես կա, սակայն մտավախություն, որ որևէ մեկը կգա՝ խլելու մեր ձայները, մենք չունենք»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, որ եթե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, կարող է իրենցից ձայներ խլել:
Հարցին, թե Ծառուկյանն ի՞նքն է որոշում վերադառնալ, թե իշխանությունից է արգելքը հանվում, պատգամավորը նույն պատասխանը տվեց. «Դա իր որոշման խնդիրն է, իր վերադարձի կամ չվերադառնալու որոշումն ինքը պետք է կայացնի»:
Հարցին՝ կա՞ Ծառուկյանի կարիքը, Շահգելդյանը պատասխանեց. «Մարդը, երբ մտնում է քաղաքականություն, մտածում է՝ ինքն անելիքներ ունի՞, թե՞ ոչ»: