Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, ակնարկեց իր՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին: Նա ասել է, որ կարող է վերաբացել քաղաքականության էջը, և որ ինքը նենգ, հիշաչար չէ, ներում է իրեն վիրավորողներին /ՀՀԿ-ականների փետրվարյան հայտնի ելույթները-խմբ./:
Լրագրողների հետ զրույցում, խոսելով այդ մասին, ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամեն ինչ այս կյանքում հոսում է ու փոփոխվում: Ինչ վերաբերում է Ծառուկյանի` բիրտ և հիշաչար չլինենուն, նա ընդհանրական ու փիլիսոփայական պատասխան տվեց` ասելով, որ ավելի լավ է լինել բարի, լինել սիրո մեջ, լինել ներողամիտ, քան լինել չար և նենգ:
«Որտեղ կա սիրո և բարության , ներողամտության հատիկ, ես դա ողջունում եմ: Որտեղ կա նենգություն, զոռբայություն, չարամտություն, ես դա չեմ ընդունում»,- ասաց Շարմազանովը եւ հավելեց, որ հիմա գալիս է սիրո, համերաշխության ժամանակաշրջանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ չէ՞ որ Սերժ Սարգսյանն էր Գագիկ Ծառուկյանին անվանել քաղաքականության մեջ չարիք: Շարմազանովը նշեց. «Մենք պիտակավորել ենք ոչ թե անձանց, այլ երևույթները: Ավելի լավ է լինել ներողամտության կրող, քան զոռբայության կրող: Որտեղ կա սեր, ես այնտեղ եմ: Մենք, այո, թատրոնի ու կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հիմա անցել են զոռբայության ու չարության ժամանակները: Հուսով եմ` ներկան ու ապագան կլինեն` սիրով և ներողամտությամբ լի»: