|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր լրագրողները ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից ու ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանեն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերն ու հայտարարությունները, մանավանդ, որ ՀՀԿ-ն միշտ կոշտ է արտահայտվել Գագիկ Ծառուկյանի հասցեին:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել, կա ու կլինի երևույթների հետ: Բոլոր նման երևույթներին մենք ունեցել ենք նմանատիպ դիրքորոշում: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ: Ես` որպես իշխանության ներկայացուցիչ, ասել եմ, մեջ եմ բերել մեզնից 2500 տարի առաջ ապրած հին հույն փիլիսոփա Հերակլիտի միտքը` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է»:
Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Ծառուկյանի խոսնակը երեկ հերքեց այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն: Ես այդպես հասկացա նրա հայտարարությունից: Համենայն դեպս, մի քանի մարդկանց` գուցե ինքնաբուխ ցանկությունը չի կարելի համարել ժողովրդի ցանկություն»: