կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-27 11:56
Առանց Կատեգորիա

Շնորհակալություն, որ այդ օրը սափրված չէիք...

Շնորհակալություն, որ այդ օրը սափրված չէիք...

Հովիկ Աֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ ես քսանքանի տարեկան երիտասարդ տղա էի, Ռուբեն Հովսեփյանին մի անգամ զանգեցի, որ հարցազրույց անեմ: Թեման ինքս էի ընտրել՝ «Հայաստանի ապագան»: Ճշտեց՝ ե՞րբ, ասացի վաղը, ասաց՝ «Դե վաղը կզանգես»: Զանգեցի, մինչ այդ, գիշերը նորից կարդացի/ոչ ամբողջությամբ/ Մարկեսի գրած եւ Հովսեփյանի թարգմանած՝ «Հարյուր տարվա մենությունը»: Ասացի՝ «Ասացիք, որ այսօր զանգեմ, զանգել եմ»: Ասաց՝ «Գիտե՞ս, չեմ կարող. սափրված չեմ...»:

Հետո ես հասկացա, ավելի ճիշտ իմացա, որ Ռուբեն Հովսեփյանը երբեք էլ սափրված չի եղել, ու քանի որ այն ժամանակ անփորձ տղա էի, Ռուբեն Հովսեփյանի այդ պատասխանից շատ բան չհասկացա: Հետո, երբ երեսունքանիս դարձա, այդ շատ բանը հասկացա ու կհիշեմ:
Շնորհակալություն, որ այդ օրը սափրված չէիք, հարգելիս, որովհետեւ եթե սափրված լինեիք, ապա ես կամաչեի հիմա, որ նման զրույց ենք ունեցել: Հարցերը պահել եմ, հիմա կարդում եմ ու ամաչում...
Շնորհակալություն»: