Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շնորհակալություն հայտնեց պատգամավորներին թե' լավ խոսքերի, թե' քննադատությունների համար: Եղան առաջարկներ, որոնք կիրառելի են, եղան առաջարկներ, որոնք անտրամաբանական էին:
«Մենք բաց ենք խորհրդի, առաջարկի, քննադատության համար, եթե դրանք առարկայական են»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Արամ Մանուկյանի քննադատությանը, թե ծրագրում «շատ լոլո» կա, վարչապետը պատասխանեց, որ կան շատ բաներ, որոնք իսկապես պահանջում են վերլուծել, աջակցել, խրախուսել:
Այն քննադատությանը, որ պետք է «ախտորոշում» անեին, նոր ծրագիր գրեին, վարչապետը համաձայնեց, սակայն նշեց պատճառը` 20 օրը բավարար չէր ախտորոշում անելու համար:
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե թվեր չկան ծրագրում, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ շատ երկրներ կառավարության ծրագիր գրելիս թվեր ընդհանրապես չեն գրում, այլ ցույց են տալիս ուղղությունը, որով պետք է շարժվեն, և դա մոտեցման հարց է:
Վարչապետը ցանկացավ անդրադառնալ նաև ԲՀԿ պատգամավորների քննադատությանը և ասաց. «Ինչ վերաբերում է Բարգավաճ Հանրապետական կուսակցությանը…»: Նա շարունակեց խոսքը` չնկատելով, որ վրիպում է թույլ տվել, և միայն ներկաների բուռն ծիծաղից հետո հասկացավ, որ սխալվել է և ներողություն խնդրեց: «Ներողություն, հաստատ դիտավորյալ չէր»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա շարունակեց խոսքը` ասելով, որ չի հասկացել, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել չքվեարկել կառավարության ծրագրին: «Այո, ծանր շտանգա ենք փորձում բարձրացնել: Հավանականություն կա, որ գրիժա ստանանք, բայց եթե միասնական լինենք, կարծում եմ, հաջողություն կունենանք»,- ասաց վարչապետը: