Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ հաճախ բախվում են տեղաշարժման, միջավայրին չինտեգրվելու, ոչ լիարժեք կյանքով ապրելու բարդություններին: Ամբողջ աշխարհում այս ուղղությամբ տարվող աշխատանքները վաղուց արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Դրանց շնորհիվ նրանք աշխատում են, ընտանիք կազմում, զբաղվում պրոֆեսիոնալ սպորտով: Հայաստանում նման նախագծերի մասին տարիներ առաջ նույնիսկ խոսելն անիմաստ էր, այսօր արդեն գրեթե բոլոր ոլորտներում պատկերը միանգամայն փոխվել է:
2015 թվականին Սևակ Հակոբյանը (JKA Armenia ֆեդերացիայի գլխավոր մարզիչ և համակարգող) կյանքի կոչեց իր տեսակի մեջ բացառիկ մի նախագիծ, որի հերոսները հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում ԱԻՆ նախարարությունում կազմակերպվեցին հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքներ, որոնց արդյունքում հաշմանդամ աշխատակիցները կարողացան տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների, մասնակցել միջազգային և հանրապետական մի շարք մրցումների: Այսօր արդեն գաղափարի հեղինակ Սևակ Հակոբյանը «Սպորտային յուրահատուկ կամուրջ երկու երկրների միջև» ծրագրի շրջանակում, ուսումնասիրելով ամերիկյան փորձը, նախաձեռնել է ընդլայնել ծրագրի հնարավորությունները:
Yerkir.am-ի հետ զրույցում Սևակ Հակոբյանը հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մրցելու են 3 տարբեր մարզաձևերում` կարատե, նետաձգություն և ձիավարություն: «Միջոցառմանը մասնակցելու է հաշմանդամություն ունեցող 15 մարդ: Սեպտեմբերի 6-ից նախագիծը կմեկնարկի մեծ ասուլիսով, իսկ ամսի 7-ից կսկսվեն պարապմունքները»,- ասաց նա:
Ծրագիրն իրականացվում է «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ և ԱՄՆ դեսպանատան ջանքերով:
JKA-ի գլխավոր նպատակներից մեկն է կարատեի օգնությամբ ստեղծել հոգու և մարմնի ներդաշնակություն, ապահովել առողջ և ակտիվ հասարակություն և, իհարկե, հավատարիմ մնալ հնագույն «Բուշիդո» կարատեի ավանդույթներին և կանոններին: