|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Խաչվերացի տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 11-ին Արարատի մարզի Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում:
Միջոցառմանը կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանն է:
Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը նշվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Խաչվերացի տոնը նշում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։