Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40 000 աշակերտ` մի փոքր ավելի, քան անցած տարի`2015-ին 38 000 առաջին դասարանցի ունեինք: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ այս սեպտեմբերի 1-ը տարբերվում է մեր մյուս ուսումնական տարիներից, քանի որ այս տարի տոնում ենք ՀՀ անկախության 25-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ:
«Դպրոցական դասագրքերն արդեն պատրաստ են: 1-4-րդ դասարանցիները դրանք կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների գրքերը կլինեն վարձավճարով: Ինչ վերաբերում է դրանց արժեքին, ապա դրանք տեղադրված են ոչ միայն մեր կայքում, այլ նաև բաժանված են տնօրեններին, որոնց հրահանգել ենք դրանք փակցնել դպրոցում` տեսանելի վայրում»,- ասաց Հովհաննիսյանը:
Yerkir.am-ի հարցին, թե կա՞ն արդեն տվյալներ, թե քանի դպրոց այս տարի այդպես էլ չի ունենա առաջին դասարանցիներ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատկերը պարզ կլինի առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում: «Կարծում եմ` այո, կլինեն դպրոցներ, որոնք չեն ունենա առաջին դասարանցի, բայց այդ դպրոցների թիվն այնքան էլ շատ չի լինի»,- ասաց նա: