Փոխարժեքներ
22 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց Նուբարաշենում գործող գիշերօթիկ հաստատությունը վերանվանելու վերաբերյալ նախագծին: Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որը, համաձայն նախագծի, կվերանվանվի` «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ըստ ներկայացված նախագծի՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելն է և կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելը, այդ թվում՝ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին իրավական այլ ակտերով սահմանված ժամանակահատվածում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը:
Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունների հետ համեմատած` «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական առանձնահատկությունն այն է, որ այնտեղ երեխաներին տրամադրվող խնամքը չի կրելու շուրջօրյա բնույթ, այսինքն՝ որոշակի ժամերին տրամադրվող բազմաբնույթ սոցիալական ծառայությունները ստանալուց հետո երեխան վերադառնալու է ընտանիք, չի գիշերելու կազմակերպությունում, ինչպես նաև անհրաժեշտ սոցիալական ծառայություններ են տրամադրվելու այդ երեխաների ընտանիքների անդամներին: