|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀԱԿ-ը հայտարարեց դեռեւս սեպտեմբերի 30-ից ընթացող շուրջօրյա բողոքի գործողությունները Ազատության հրապարակում դադարեցնելու մասին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր կայացած հանրահավաքում հրապարակել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ընդունած փաստաթուղթը, որը, վերջինիս խոսքով, հանրահավաքի բանաձեւն է:
Թեպետ հանրահավաքի մասնակիցների զգալի մասը դեմ էր հանրահավաքների դադարեցմանը, Տեր-Պետրոսյանը նման որոշում է կայացրել: «Այսօրվանից մեր հիմնական լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»,- հայտարարել է Տեր- Պետրոսյանը՝ հավելելով, որ պետք է հետեւել Կոնգրեսի որոշմանը եւ պատրաստ լինել ամեն պահի շարունակել շուրջօրյա նստացույցները։
Ըստ առաջին նախագահի` Ազատության հրապարակում գիշերները մոտ հազար մարդ է գիշերել վրաններում, նույնքան էլ` նստարանների վրա: ՀԱԿ առաջնորդը հայտարարել է, որ հաջորդ հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 28-ին: