Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Բանանց»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռանում է զբաղեցրած պաշտոնից:
Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նա հետևյալ կերպ է մեկնաբանել այդ որոշումը. «Շնորհակալ եմ ամբողջ թիմին և աշխատակիցներին կատարված աշխատանքի համար: Ստեղծված է հիանալի կոլեկտիվ, որն ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել լավ մակարդակի պրոֆեսիոնալների հետ, և մեր տիտղոսն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը դրա ապացույցն են: Ընձեռված հնարավորության և պրոֆեսիոնալ մոտեցման համար շնորհակալ եմ նաև ակումբի բաժնետերերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»:
Ռոման Ասխաբաձեն «Բանանց»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի սեպտեմբերից: