Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված` «Հայաստան Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ուղղությամբ ճանապարհահատվածը կարդիականացվի, շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի: Կվերանորոգվեն այդ հատվածի վտանգավոր 3 թունելները, 12 կամուրջները: Նախատեսվում է հիշյալ հատվածում երթևեկելի գոտու լայնացում՝ եռաշերտ ճանապարհ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Լոռու մարզի բնակչության մտահոգությունը, թե ինչո՞ւ են շինարարության բանվորները մայրաքաղաքից բերվում: «Բնակչության խնդրանքն է, որ, տենդերի հետ կապված, պայման դրվի, այդ համայնքներից մարդկանց ներգրավեն շինարարությունում, որ նրանք էլ մի քիչ օգտվեն այդ ծրագրից»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը միացավ Մարուքյանի առաջարկին` շեշտելով, որ ինքը Ալավերդու բնակիչ է, և դա շատ կարևոր առաջարկ է, որ գոնե բանվորները լինեն այդ համայնքներից, որ կարողանան իրենց օրվա հացը վաստակել:
Փոխնախարարը նշեց, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այդ խնդրին, թե' հորդորներով, թե' նախարարության գործիքակազմով փորձում են ազդել պայմանագրային դրույթների վրա, որ տեղացիները ներգրավված լինեն այդ ծրագրում: