Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համալսարանները երկու անկյունաքարի վրա պետք է հիմնված լինեն` ազատություն և պատասխանատվություն. այսօր` Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ առաջիկայում պետք է հասնեն նրան, որ իրարից անջատեն միասնական քննությունները, մրցույթն ու պետպատվերով հատկացվող անվճար տեղերը: Մկրտչյանի կարծիքով` այն, որ այս ամենը մի տեղում են կենտրոնացված, հանգեցնում է անհավասարության:
«Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելու համար, և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը»,- ասաց նախարարը:
Մկրտչյանի կարծիքով` նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և կվերանան պետական ու մասնավոր բուհերի միջև առկա` պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունները:
Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը: «Պետք է վստահել բուհերին»,- ասաց նախարարը: