Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Փարիզում հայտարարվել է տագնապ` կապված ջրհեղեղի հնարավոր վտանգի հետ: Ֆրանսիայի մայրաքաղաքի միջով հոսող Սեն գետը, վերջին 4 օրերին անդադար տեղացած անձրեւի պատճառով հնարավոր է դուրս գա իր ափերից:
Արդեն իսկ Փարիզ-Բորդո ավտոճանապարհն ու երկաթգիծը լցվել են ջրով, նույնը տեղի է ունեցել Մեց քաղաքում: Իսկ Փարիզից 110 կմ հարավ գտնվող Մոնտարժի քաղաքում մի շարք դպրոցներ եւ ծերանոցներ էվակուացվել են:
Ֆրանսիական ազգային մետեոբյուրոյից հայտնում են, որ այս մայիսը վերջին 150 տարիների ընթացքում ամենատեղումնայինն էր Ֆրանսիայի պատմության մեջ:
Իսկ Սեն գետի ջրի մակարդակը արդեն իսկ հասել է 5,6 մետրի, այն պարագայում, երբ 6 մետրի հասնելու դեպքում, Սենի ջրերն իրենց տակ կառնեն որոշ էլեկտրական կայաններ:
Ի դեպ, Սենի ջրերի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 8,6 մետր` 1910-ին: