Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանին տիրող լարված իրավիճակի ֆոնին՝ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում քննադատել, մեկնաբանել ու խորհուրդներ տալ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Վիեննայում նախատեսվող` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Նա ասաց, որ չի ուզում գուշակություններ անել, հետո կարծիք հայտնեց, որ, կարծես, լուրջ կազմ է հավաքված՝ արտգործնախարարներ են գնացել, ինչը հուշում է, որ միջազգային հանրության կողմից կա վճռականություն՝ ինչ-որ ձևով կարգավորել իրավիճակը:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված երեք նախապայմանները չեն կատարվել, բայց նա գնացել է բանակցությունների, Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ կատարվե՞լ են, թե՞ ոչ, կամ ի՞նչ տեսքով են կատարվել, ու արդյո՞ք դրա հետ կապված դրույթները նույնպես քննակվում են այդ բանակություններում: Չեմ ուզում դատողություններ անել»:
Պատասխանելով դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանն ասում է, որ պատերազմ կլինի, քանի որ Արցախի ճանաչման օրինագիծն օրակարգում չէ, նշեց, որ իրենք չեն մասնակցել այդ օրինագծի՝ օրակարգ անցնելու քվեարկությանը: «Մենք, իհարկե, ԼՂՀ-ի ինքնորոշման պաշտպանն ենք եղել և կանք՝ 1988-ից սկսած: Մեր նպատակն է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման, ցանկացած քայլ մենք պետք է գնահատենք, չափենք, այդ կոնտեքստում, եթե մենք քայլ ենք անում, որով խոչընդոտում ենք միջազգային ճանաչմանը, կամ առաջացնում ենք պրոցեսներ, որոնք այդ միջազգային ճանաչմանը հակառակ են գնալու, բնականաբար, նման քայլ անելը անհեթեթություն է: Մինչև մենք չունենանք գերտերությունների աջակցությունն այս հարցում, նման քայլը կընկալվի որպես միակողմանի, տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող քայլ»,- ասաց Զուրաբյանը: