|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այսօր Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւի հանդիպումից իրենք որեւէ ակնկալիք չունեն: «Այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում»,-նշել է վարչապետը:
Ըստ թերթի զրուցակցի՝ քանի որ իրենք կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա բանակցությունները պետք է շարունակվեն. «Սակայն, մյուս կողմից, բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում»: