Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը մնում է երկու երկրների փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Armeniatoday-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում այն պարտավորություններից, որ ունի երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրերով։ «Շարունակում է գործել 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ զորախմբի հասցեին հնչում են քննադատական արտահայտություններ, սակայն դա չի չեղարկում այն փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և ապրելակերպի ապահովման գործում։ Անգամ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսապահովման պարագաների և սննդի առաքման հարցում օժանդակելու հարցում։ Կարելի է ինչ-որ պահանջներ հայտնել Ռուսաստանի դեմ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ, բայց այն, որ ռուսական ներկայությունը եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն, դա, իմ կարծիքով, չի պահանջում ապացույցներ»,- ասել է Կոպիրկինը։