կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-17 17:52
Քաղաքական

Փաշինյանը հանցագործության 3 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել

   Փաշինյանը հանցագործության 3 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել
Այսօր լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ժամը 15:00-ի դրությամբ ընտրություն է կատարել 18 հազար 873 քաղաքացի: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին 3 հաղորդում են ներկայացրել ոստիկանության բաժին, մեկը՝ 25/01 ընտրատարածքի միջադեպին է վերաբերում, երբ ԸԸՀ նախագահի որդին որոշել է, որ ընտրողը սխալ տեղում է քվեարկել, իսկ մյուս երկուսը՝ ընտրակաշառքի դեպքերին է վերաբերում: