Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի ապրիլի 10-ին՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, դեսպանատան բակում տեղադրված հայկական խաչքար հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել «Ցավում ենք և հպարտանում» խորագրով միջոցառում և մոմավառություն` որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։
Լեհաստանում գործող հայկական կրթամշակութային, բարեգործական, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների, ուսանողների, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների պետական դրոշների ներքո տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշել է, որ Հայ ժողովուրդն այս դժվար փորձությունից պատվով և արժանապատվությամբ դուրս եկավ մեր հերոսների մահվան գնով: Նրա խոսքով, միջոցառման վայրը պատահաբար չի ընտրված, քանի որ դժվար պահին մեր ժողովուրդը պետք է համախմբի հավատով և պետության շուրջ, այդ իսկ պատճառով միջոցառումը կազմակերպված է դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ:
Դեսպան Ղազարյանը կոչ է արել հայությանը` այս դժվարին պահին լինել միասնական և համախմբված Հայոց անկախ պետականության կողքին: