կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 15:29
Առանց Կատեգորիա

Աստված, մարդ էլ այսքան անմեղսունակ լինի

Աստված, մարդ էլ այսքան անմեղսունակ լինի

Արդեն տեղեկացրել ենք, որ ինքնաթիռ պայթեցնելու մասին լուրերն այսօր խուճապ էին տարածել հասարակության շրջանում: Այս առնչությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, էս մեր իրավապահների մի մասի ձեռը կրակն ենք ընկել…Սարսափազդու սերիալներ, համաշխարհային տեռորից աշխարհը փրկող հայաստանյան Ռեմբոներ …Երևանը տրաքացնող խմբեր, պայթեցվող ինքնաթիռներ… Իրականում ` անգրագետ դրված կատակերգություններ…Եվ այսպես. «ՎԻՄ ԱՎԻԱՅԻ» 558 ԵՐԵվԱՆ-ՄՈՍԿՎԱ ինքնաթիռը այսօր 20-40-ին մեկնելու է ԵՐԵվԱՆԻՑ…ԵՐԵվԱՆԻՑ ԿԱՐԼ, այլ ոչ թե գալու է Մոսկվայից…ԱԱԾ-ի համար ասեմ, որ 557 չվերթը Մոսկվայից դեռ չի թռել և մինչև չվերթի ժամը`16-30-ը դեռ շատ ժամանակ կա, որպեսզի Մոսկվա հաղորդվի համապատասխան «ինֆորմացիան»…Աստված, մարդ էլ այսքան ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ ԼԻՆԻ…»: