|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր կառավարության նիստում կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց որոշում, որը նախատեսում է կադաստրի պետական կոմիտեին հատկացնել գումար:
Բանն այն է, որ Եվրոպական ներդրումային բանկի հանձնաժողովի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված գազատարները պետք է հանձնվեն Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին և դրանց նկատմամբ պետք է գրանցվի վերջիններիս սեփականության իրավունքը:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքվում է գազատարի ուղեգծի չափագրման աշխատանքների իրականացման համար համապատասխան պայմանագիր՝ սահմանելով 1 կիլոմետր գազատարի չափագրման արժեքը 120.000 դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Պարո\'ն Սարգսյան, որ 120 հազար դրամ եք տալիս չափագրողին, ի՞նչ հարց է լուծելու, որ այդ 1 կիլոմետրի համար այդքան փող ենք վճարելու: Գազի գիծ է, պիտի չափագրի: Մրցույթո՞վ եք անում, թե՞ ոչ»:
Մարտին Սարգսյանը պատասխանեց, որ պետք է գտնեն չափագրող կազմակերպություն, որը կարճ ժամանակում պետք է իրականացնի այդ չափագրումները: «Պարո\'ն վարչապետ, այդ աշխատանքներն արվում են գործիքակազմով, և պետք է արագ աշխատեն, նաև շաբաթ-կիրակի օրերին, որ հասցնեն, տան: Էսպես ասեմ՝ ամենաէժան գինն է»: