Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 15:22
Հասարակություն

Ձնաբուք` Սյունիքի մարզում (տեսանյութ)

Փետրվարի 2-ին, ժամը 06.00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 222-227-րդ կմ հատվածում (Սիսիան-Գորիս ճանապարհի 23-28-րդ կմ) բքի պատճառով ճանապարհը տրանսպորտային միջոցների համար դարձել էր անանցանելի:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիան-Գորիս ճանապարհի 17-րդ կմ-ում տեղակայված վրանային հենակետից մեկնած հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 ուղևորի: Արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց: Գորիսի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 250 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել շուրջ 70 տրանսպորտային միջոց:

Ավտոճանապարհը սպասարկող Գորիսի ՃՇՇ-ն ճանապարհի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 3 միավոր տեխնիկա:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: ՀՀ տարածքում ճանապարհների անցանելիության մասին տեղեկատվությանը կարող եք հետևել ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով` www.mtaes.am: