| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները։
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։